Երեւանում, սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արամ Աղաջանյանի վարած «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի և Երևանի բնակիչ, Իգոր Շկրումի վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։