Արդեն 2 ժամից ավելի ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները 2 մարտական հաշվարկով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Հրազդանի կիրճում պայքարում են կրակի դեմ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։
Հրշեջ-փրկարարները շատ դեպքում վտանգելով իրենց կյանքը՝ մի կերպ են կարողանում մոտենալ կրակի օջախներին և մարում այն, որպեսզի այն չտարածվի։
Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն բավականին անանցանելի հատվածներում նրանք ձեռքով և հատուկ միջոցով են հանգցնում կրակը։
Հրշեջները իրականացնում են հետախուզական աշխատանքներ կրակի օջախներ հայտնաբերելու և այն մարելու ուղղությամբ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին ճշտվում է։





























