Սաուդյան Արաբիան ենթարկվել է մի շարք հարձակումների․ զինվորականները երկրի տարածքի վրա հրթիռներ են որսում, հաղորդում է Al Jazeera-ն։

Սպառնալիքի տակ հայտնված շրջանների թվում են թագավորության արևելքում գտնվող ծովափնյա Դամմամ և Դահրան քաղաքները, ինչպես նաև Էր Ռիադից արևելք գտնվող Հարրադը։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին X սոցիալական ցանցում հայտնել է, որ որսացվել և ոչնչացվել է բալիստիկ հրթիռ, որը, նրա ասելով, Եմենի հութիները արձակել էին Դամմամի ուղղությամբ։

Ավելի վաղ սաուդյան իշխանությունները նախազգուշացրել էին մայրաքաղաքի համար հնարավոր սպառնալիքի մասին։ Ավելի ուշ քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ Էր Ռիադում վտանգն անցել է։