Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայը անկախ ընտրական հանձնաժողովի կողմից նոյեմբերի 2-ին հաղթող է ճանաչվել երկրում անցկացված նախագահական ընտրություններում, հայտնում է «Интерфакс»-ը։ Այսպիսով, ընտրությունների երկրորդ փուլը, որ նախատեսվում էր անցկացնել նոյեմբերի 7-ին, չի կայանա։

«Առաջին փուլում ամենամեծ թվով ձայներ ստացած եւ երկրորդ փուլի միակ թեկնածու Համիդ Քարզային մենք Աֆղանստանի նախագահ ենք հռչակում»,- հայտարարել է ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը, հայտնում է BBC-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանի նախագահի թեկնածու եւ գործող նախագահի միակ մրցակից Աբդուլահ Աբդուլահը երեկ՝ նոյեմբերի 1-ին, հայտարարել է նախընտրական պայքարից դուրս գալու մասին։ Սակայն ընտրական հանձնաժողովը պնդել է երկրորդ փուլի անցկացման վրա, չնայած այն բանին, որ ընդամենը մեկ թեկնածու է եղել՝ Քարզայը։