Թուրքիայի արևմտյան Քըրքլարելի նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

Զոհվածները  հանգստանալիս են եղել  հանրահայտ բունգալո հյուրանոցներում, մասնավորապես, Դեմիրքոյ քաղաքի տարածքում։ Այս պահին որոնվում է  մեկ տղամարդ։

Իր հերթին արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտնել է Դեմիրքոյում գտնվող բունգալո հյուրանոցի սեփականատիրոջ դեմ հետաքննություն սկսելու մասին։ Սեփականատիրոջը ձերբակալելու  որոշում է կայացվել։ Հյուրանոցը կառուցվել է օրենքների խախտմամբ՝ առանց արտոնագրի։