Մինչեւ քարոզարշավ սկսելը Երեւանի քաղաքապետարանի մեդիա ռեսուրսները ակտիվորեն Տիգրան Ավինյանի փիառն էին անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Խնդիր կա նաեւ նրանում, որ նախկինում գրեթե երբեք Երեւանը չէր ստացել սուբսիդիաներ բյուջեից, դրանք տրվել են միայն մարզերի բնակավայրերին, իսկ այս տարի Երեւանը կառավարությունից 10 մլրդ դրամ է ստացել նախընտրական ժամանակահատվածում: Այստեղ մենք խնդիր ենք տեսնում, որովհետեւ համարում ենք, որ նախընտրական ժամանակահատվածում պետական բյուջեից Երեւանին ֆինանսավորման կտրուկ ավելացումը, ըստ էության, նրա համար է, որպեսզի գործող, դե ֆակտո քաղաքապետի պաշտոնակատարի հեղինակությունը բարձրանա»,-ասաց նա: