Վրաստանում ներում է հայտարարված թմրանյութ օգտագործողներին: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն: Ներում կշնորհվի միայն թմրանյութից օգտվողներին, ինչը թմրանյութերի դեմ պայքարի կառավարության նոր քաղաքականության մի մասն է կազմում:

Կառավարության նախաձեռնությամբ, 260 եւ 273 հոդվածներով մեղադրյալների ժամկետները կկրճատվեն երկու անգամ: Դավիթ Բաքրաձեի խոսքով` ներումը չի վերաբերի թմրանյութի վաճառքով զբաղվողներին:

Թմրամոլներին ներում շնորհելու նախաձեռնությունը խորհրդարան է մտել այսօր: