Հոկտեմբերի 30-ին Նկարիչների միության ցուցասրահում բացվել է Էդվարդ Արծրունյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված նրա ծննդյան 80-ամյա հոբելյանին, բայց հոբելյանական ցուցահանդեսի հաջորդ օրը` նկարչի եղբայրը նկատել է, որ ցուցասրահում ներկայացված նկարներից մեկի` «Վարդենիսյան լեռներ»-ի տեղը դատարկ է: Պարզվել է, որ նկարը գողացել են:

, ինչ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրոյցում չի կարողացել բացատրել պատահածը եւ միայն նշել է, թե միությունը չունի հսկողության համակարգ: «Հանճարեղ նկարիչներից միշտ, դժբախտաբար, գողանում են, Պիկասո էլ են գողանում: Ամենալավ, ժամանակակից տեխնիկայով թանգարաններից անգամ գողանում են», — նշել է Կարեն Աղամյանը:

Ի դեպ, Էդվարդ Արծրունյանը վերջին 5 տարիներին գամված է անկողնուն, բայց շարունակում է աշխատել:Նկարիչն իր աշխատանքի անհետացումը որակել է, որպես «վատ, տհաճ երեւույթ»:

Նշենք, որ Էդվարդ Արծրունյանի հոբելյանի հետ կապված միջոցառումները նախաձեռնել է «Նռանե» կրթամշակութային միությունը, հոբելյանական միջոցառումները դեռ շարունակվելու են նաեւ գեղանկարչի ծննդավայրում` Գյումրիում, որտեղ նոյեմբերի 14-ին կբացվի գեղանկարչի անհատական հոբելյանական ցուցահանդեսը։