Վրաստանում A/H1N1 վիրուսային վարակի դեպքերի ավելացումների վտանգները սպասվում են հունվարին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Սանդրո Կվիտաշվիլին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Վրաստանում, «խոզի գրիպով» վարակման լաբորատոր 27 դեպք է գրանցվել: Վարակվածներից 25-ը վարակվել են արտասահմանում, իսկ մյուս երկուսը վարակվել են նրանց հետ անմիջական շփման ժամանակ: Հատկանշական է, որ հիվանդների մեծ մասը ամբողջովին առողջացել է, բուժման կուրս միայն երկուսն են ընդունում:
Նշենք, որ ողջ աշխարհում գրանցվել է «խոզագրիպով» վարակման մոջ 400 հազար դեպք, որոնցից 5 հազարը՝ մահացու ելք են ունեցել:



























