Հրդեհի հետեւանքով, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի գիշերը, Նիժեգորոդսկի Բալախնա շրջանում յոթ մարդ մահացել է, եւս մեկը լուրջ վնասվածք է ստացել։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Նիժեգորրոդսկի շրջանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ութ սենյականոց փայտե տանը բռնկված հրդեհի ահազանգը հնչել է կեսգիշերին։
Ներկա պահին, պատահարի վայրում աշխատում են հրշեջները եւ Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը։
Հրդեհի տեղանքը մոտ 150 քմ էր։ Հրդեհի մարմանը մասնակցում էին յոթ հատուկ տեխնիկ եւ 28 հրշեջ։ Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հավաստիացումների, հրդեհի ծանր հետեւանքները պայմանավորված են նրանով, որ ուշ են ահազանգել։ Այն պահին, երբ առաջին հրշեջները ժամանել են դեպքի վայր, արդեն տանիքն է այրվելիս է եղել։
Ականատեսները նշում են, որ նախօրեին, երեկոյան այդ տան երկու սենյակներում խնջույք էր, ինչն էլ հրդեհի պատճառն է հանդիսացել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։



























