Աշխարհի հեղիանակավոր թենիսիստները երբեք չեն դժգոհել իրենց վաստակածից։ Նրանցից շատերը միլիոնատերեր են։ Այդ առումով բացառություն չէ նաեւ վերջին օրերս Կաթարի մայրաքաղաք Դոհայում WTA մրցաշարում հաղթող հռչակված ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։
Աշխարհի առաջին ռակետը հերթական ռեկորդն է սահմանել՝ ընթացիկ տարում վաստակելով 6.5 մլն դոլար։ Դա ռեկորդային ցուցանիշ է կանացի թենիսում։ Նշենք, որ անցած տարի 5.5 մլն դոլար էր աշխատել բելգիացի Ժյուստին Էնենը։
Հիշեցնենք, որ 2009թ. Սերենան հաղթող էր դարձել նաեւ Australian Open-ի մրցաշարում։



























