Իրանը պետք է առավելագույն տրամադրվածություն ցուցաբերի միջազգային հանրության հետ համագործակցելու ատոմային խնդիրների լուծման գործում: Այդ մասին նախօրեին՝ նոյեմբերի 2-ին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մուհամեդ ալ-Բարադեին, կոչ անելով Իրանին չձգձգել իր ղեկավարած կազմակերպության՝ այլ երրներում իրանական ուրանը հարստացնելու առաջարկին պատասխանելու գործընթացը:
Ինչպես հայտնել է ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարը, հանդես գալով Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, գործակալության նախագիծը կողմերին առանձնահատուկ հնարավորություն է տալիս խուսափել հակամարտությունից:
Միեւնույն ժամանակ Բարադեին ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է ոչ Իրանի մեկուսացումն ու նրա նկատմամբ ուժի կիրառումը: Իրանական ատոմային խնդրի լուծման համար, նրա խոսքերով, նախատեսելի են դիվանագիտական ուղին եւ բանակցությունները:
ՄԱԳԱՏԵ-ն, Բարադեիի խոսքերով, ձգտում է բացել Իրանի եւ միջազգային հանրության միջեւ համընդգրկուն եւ առարկայական երկխոսության դուռը, քանի որ «դրված է կողմերի միջեւ փոխադարձ երաշխիքների հարցը»,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հերթին հայտարարել է, թե ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել որեւէ պահանջ առաջարկների նախագծում: «Մենք կոչ ենք անում Իրանին ընդունել համաձայնագիրը առաջարկված տարբերակով»,- ըստ Reuters-ի՝ հայտարարել է Քլինթոնը Մարաքեշ քաղաքում կայացած ասուլիսի ընթացքում:
«ՌԻԱ-Նովոստի»-ի տվյալներով, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներն ընդգծել է, թե Թեհրանի վարած ձգձգման քաղաքականությունն անընդունելի է: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, իրանական ատոմային ծրագրի «վեցյակը» չ ընդունի Իրանի՝ ատոմային վառելիքի առաքման վերաբերյալ պատասխանը, ինչն ավելի է ձգձգում բակացային գործընթացը:
Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԵն հոկտեմբերի 21-ին Վիեննայում Իրանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ առաջարկների փաթեթ է մշակել թեհրանյան հետազոտական ռեկատորին ատոմային վառելիք մատակակարելու վերաբերյալ: Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը հոկտեմբերի 23-ին հայտարարեցին իրենց դրական վերաբերմունքի մասին: ՄԱԳԱՏԵի նախաձեռնությունները նախատեսում է, որ Իրան առաքվելիք օտարերկրյա ատոմային վառելիքի հումք է ծառայելու Նաթանզեում ցածրահարստացված 1,2 տոննա ուրանը, որը հատսցավելու է Ռուսաստանում, իսկ Ֆրանսիայում վառելիքային հավքաման է ենթարկվելու:




























