Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է կիսվել Սոչիում Պուտինի հետ վերջերս կայացած բանակցությունների մանրամասներով, հայտնում է RIA_Kremlinpool թելեգրամյան ալիքը։

«Ուկրաինան միայն սկիզբն է, դրանք ծաղիկներ են։ Հատապտուղները կարող են մեզ սպասել առջեւում, եթե մենք մոբիլիզացված չլինենք։ Մեզ, այդ թվում նաեւ Ռուսաստանին, ամենից շատ մտահոգում է Լեհաստանը, իսկ Լեհաստանի հետեւում կանգնած է Ամերիկան»,-ասել է նա։

«Մենք մեր ավագ եղբոր հետ պայմանավորվել ենք, թե ինչպես ենք գործելու Բելառուսում։ Իհարկե, հրապարակավ դա չենք բարձրաձայնում»,-հավելել է Լուկաշենկոն։