Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ վստահում է Ռուսաստանին այնքան, որքան Արեւմուտքին:
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հանդիպումը՝ Էրդողանն ասել է, որ իրեն չի հաջողվել համոզել նրան վերսկսել Սեւծովյան հացահատիկի գործարքը, որից Կրեմլը հրաժարվել էր հուլիսին, սակայն Ռուսաստանը խոստացել է 1 միլիոն տոննա հացահատիկ մատակարարել Աֆրիկային:
«Ես նրանց չվստահելու պատճառ չունեմ»,-ասել է նա։
«Նույնքան վստահելի է նաեւ Արեւմուտքը։ Վերջին 50 տարիների ընթացքում մենք սպասում էինք ԵՄ-ի շեմին, եւ այս պահին ես վստահում եմ Ռուսաստանին այնքան, որքան Արեւմուտքին»,-ասել է Էրդողանը։





























