Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը, հայտարարել է այն կազմը, որը 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի մրցախաղի ժամանակ կմրցի Սլովենիայի հետ։ Այն տեղի կունենա նոյեմբերի 14-ին, Մոսկվայում եւ նոյեմբերի 18-ին, Մարիբորեում, հայտնում է «REGNUM» լրատվական գործակալությունը։

Ի տարբերություն վերջին մրցախաղերի, 2010 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցող Ռուսաստանի հավաքականում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նորից ազգային հավաքական են վերադարձել վնասվածքներից բուժված Մոսկվայի «Դինամո» ակումբի ֆուտբոլիստներ Վլադիմիր Գաբուլովը եւ Դենիս Կոլոդինը։ Հրավիրվել է նաեւ «Լոկոմոտիվ»-ի ամենալավ խաղացող Դմիտրի Սիչեւը։ Երկրի առաջին հավաքականից դուրս են մնացել դարպասապահ Սոսլան Ջանաեւը («Սպարտակ»,Մոսկվա) եւ Ալեքսանդր Բուխարովը (Ռուբին, Կազան)։

Սլովենիայի հավաքականի հետ մրցախաղի ժամանակ Ռուսաստանի հավաքականի կազմը հետեւյալն է.

դարպասապահներ՝ Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ), Վլադիմիր Գաբուլով (Դինամո), Վյաչեսլավ Մալաֆեեւ («Զենիթ»),

պաշտպաններ՝ Ալեքսանդր Անյուկով, Ալեքսեյ Բերեզուցկի,Վասիլի Բերեզուցկի,Սերգեյ Իգնաշեւիչ, Յուրի Ժիրկով, Ռենատ Յանբայեւ,

կիսապաշտպաններ՝ Դինիար Բիլյալետդինով, Վլադիմիր Բիստրով, Իգոր Դենիսով,Կոնստանտին Զիրյանով, Իգոր Սեմշով, Ալեքսեյ Ռեբկո, Սերգեյ Սեմակ, Ալան Ձագոեւ,

հարձակվողներ՝ Անդրեյ Արշավին, Ալեքսանդր Կերժակով, Ռոման Պավլյուչենկո, Պավել Պոգրեբնյակ, Դմիտրի Սիչեւ։