Նոյեմբերի 1-ին Բելգիայի Իզեհեմ քաղաքում, տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, հայտնում է Championat.ru լրատվական գործակալությունը։ Երեկոյի շրջանակներում, ծագումով հայ, բելգիացի բռնցքամարտիկ Հովհաննես Ժամկոչյանը (17-4-1,10 КО), թեթեւ քաշային կարգում, ստացել է Բենիլյուքսի երկրների չեմպիոնի կոչում՝ հաղթելով հոլանդացի Ռիչարդ Ասարեին (5-9-1)։ Մարտը 10 ռաունդանոց էր, սակայն այն ավարտվել է արդեն չորրորդի ժամանակ՝ շնորհիվ Ժամկոչյանի տեխնիկական նոկաուտով հաղթանակի։