Նոյեմբերի 3-ին ինքնասպանություն է արձանագրվել Ապարան քաղաքում:
Հայաստանի Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 28 հասցեում գտնվող տան տանիքում հայտնաբերվել է կախված տղամարդու դիակ, եւ այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների ուժերով տանիքից իջեցվել ու իրավապահներին է հանձնվել Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 46 շենքի 46-րդ բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արտյոմ Մովսիսյանի դին:



























