Իրավիճակը հայ-վրացական սահմանին, «Բագրատաշեն» անցակետի շրջանում, Արցախում իրավիճակի սրման ֆոնին, հանգիստ է. սահմանն անցնելը տեւում է միջինը 45 րոպե ընտանեկան զույգի համար, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մաքսային անցակետերը Մոսկվայի ժամանակով ժամը 10.30-ի դրությամբ աշխատում են առանց դժվարությունների։ Հայաստանից Վրաստան սահմանը հատելու համար պետք է հաղթահարել ոչ մեծ հերթը։ Հերթում սպասողների մոտ 80 տոկոսը Հայաստանի բնակիչներ են, որն այսօր նշում է Անկախության օրը։ Անցակետում մեքենաները շատ չեն, զննումն արագ է կատարվում։





























