Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց ՀՀ պետական պահպանության ծառայությանը լրացուցիչ 267 400 000 դրամ հատկացնել։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է պետական պահպանության ծառայության «բնականոն գործունեության ապահովելու» և «որակյալ կադրերի արտահոսքը կանխելու» անհրաժեշտությամբ։

Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:

Պահանջվող գումարը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից։