Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի ԱԺ նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիի եւ վարչապետ Նասսեր ալ-Մոհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ: Նախագահը կհանդիպի նաեւ Քուվեյթի ներդրումների հաստատության տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին եւ տնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աբդուլվահաբ Ահմադ ալ-Բադերին:

Օրվա ավարտին Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր:

Այցի երկրորդ օրը Սերժ Սարգսյանը կայցելի Քուվեյթի գիտական կենտրոն, կհանդիպի Քուվեյթի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Ալի Մոհամմադ Թհունյան ալ-Ղանիմին: