Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, թե ղարաբաղյան հակամարտության առաջին եւ վերջին խոսքը պետք է պատկանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

ԼՂՀ մայրաքաղաքում, Համահայկական համաժողովի շրջանակներում մեկնաբանելով Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արած հայտարարությունը, Քոչարյանը նշել է. «Այդ հայտարարությունն, իմ կարծիքով, միանշանակ կրում է ադրբեջանական քարոզչության ազդեցությունը: Բաքուն փորձում է աղավաղել ղարաբաղյան հակամարտության բնույթը»: