Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ: Ինչպես հայտնեցին լՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայն հրամանագրերի՝ Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար՝-նախարարի տեղակալ, Դմիտրի Ատբաշյանը՝ ԼՂՀ վարչապետի խորհրդական:

Արթուր Պետրոսյանը վերանշանակվել է վարչապետի առաջին օգնականի պաշտոնում, իսկ Արամ Գրիգորյանն ազատվել է ԼՂՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնից: