Երեւանում, հոկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 8 հասցեի մոտ ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա մի տղամարդու, ապա բախվել ծառին:

Եվ վարորդը, եւ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: