2008թ. Ադրբեջանն իր ողջ ռազմական տեխնիկան գնել է երեք երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից: Այդ մասին ասված է Միացյալ Ազգերի կազմակերպության սովորական սպառազինությունների ռեգիստրի Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվության մեջ, որ հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում:

Համաձայն հաշվետվության, 2008թ. Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 20 հատ զրհապատ տրանսպորտային միջոց: Ուկրաինայից եւ Բելառուսից Բաքուն գնել է խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր, 18 միավոր 122-մմ 2C1 հաուբից եւ 3 ինքնագնաց հրետանային 2C7 համակարգ: ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինան նաեւ Ադրբեջանին է վաճառել 9M36-1 «Strela-3» 18 միավոր հրթիռ եւ 9P58M «Strela-3» մակնիշի 10 հատ հրթիռային համակարգ:

Հատկանշական է, որ 2007թ. Ադրբեջանը ՄԱԿ-ին սպառազինությունների գնման վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել: