Էստոնիան աջակցում է Վրաստանի մասնակցությունը եվրաինտեգրացիային: Այդ մասին հոկտեմբերի 18-ին Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը:
Նախատեսված է Պաետի հանդիպումը Վրաստանի նախագահի, արտգործնախարարի հետ: Պաետի խոսքով, Էստոնիան աջակցում է Վրաստանի շարժումը դեպի Եվրամիություն: Էստոնիայի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Էստոնիան ողջունում է բարեփոխումները Վրաստանում եւ քաղաքացիական հասարակության կայացումն այդ երկրում, հաղորդում է Ռոսբալտը:




























