Օրեր առաջ Գառնի գյուղի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցի շենքը ճաքեր է տվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին`ժամը 11.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 14-ին, Գառնի գյուղից 10 կմ դեպի արեւմուտք, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցի 2-րդ հարկի առաստաղի պանելներին նկատվել են ճաքեր:
Պարզվել է, որ դպրոցի 5 դասասենյակներում տեղ-տեղ թափվել են առաստաղի ծեփամածիկները, թեթեւակի խախտվել են պանելների կարերը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարան:




























