Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 17-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու ԵԽ Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի 21-րդ նստաշրջանին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Տարոն Մարգարյանը` Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է ԵԽ Կոնգրեսի Լիագումար նիստերին եւ հանձնաժողովների աշխատանքներին: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ Երեւանի գործընկեր քաղաքների քաղաքապետերի եւ ԵԽ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների անդամների հետ:

Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում քաղաքական մեծամասնության խմբի բյուրոյի, ինչպես նաեւ Ինստիտուցիոնալ հանձնաժողովի եւ Տեղական իշխանությունների պալատի անդամ է: