Ազգային ժողովի օրակարգում ներառվել է հարց, որը հակասահմանադական է։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 3-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար  Արծվիկ Մինասյանը։

«Ազգային ժողովը լիազորություն չունի քննարկման դնելու Հռոմի ստատուտի վավերացման հարցը՝ առանց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու։ Ընդ որում՝ հաշվի չառնելով առկա բազմաթիվ ռիսկերը»,- ասել է խորհրդարանականը։

Մինասյանի կարծիքով՝ անհրաժեշտ է խոր եւ մտածված բանավեճ։