Նոյեմբերի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք հերթական այցից առաջ Հարավային Կովկասի երկրների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ելույթ է ունեցել մի շարք սադրիչ հայտարարություններով, որը կարող է միայն սրել հայկական եւ ադրբեջանական կողմերի հակամարտությունը։
Այն դեպքում, երբ Հայաստանը արդեն վաղուց նշանակել է իր զիջումների սահմանաչափը, եւ այժմ միջազգային հանրությանը մնացել է միայն իր ուշադրությունը սեւեռել Ադրբեջանի իշխանություների ապակառուցողական դիքորոշման վրա, հանկարծ բարձրաստիճան պաշտոնյան արտահայտում է այնպիսի մտքեր, որոնք սպասվող բանակցային գործընթացում պաշտոնական Երեւանին կարող են ստիպել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել։
Հատկանշականն է այն, որ ռուսական «Время новостей»-ի հարցազրույցի ժամանակ Պիտեր Սեմնեբին, կոպիտ ասած, գերազանցել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Եթե նա վերջին երկու ամիսներին բավարարվում էր այն արտահայտությամբ, որ Ղարաբաղը,այնուամենայնիվ, ինչ որ կարգավիճակ կունենա, ապա եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այս անգամ հայտարարել է.
«Ամենադժվար հարցերը, այսինքն՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ խնդիրները, հետաձգվում են անորոշ ժամանակով»։ Այդպիսով, ըստ Պիտեր Սեմնեբիի, Ադրբեջանին այն շրջանների վերադարձումը, որոնք կազմում են ԼՂՀ-ի անվտանգության գոտիները, շատ հեշտ հարց է, իսկ Ղարաբաղի կարգավիճակը՝ բարդ։
Նման դիրքորոշումը քննադատության չի դիմանում եւ անմիջական հակասության մեջ է մտնում միջազգային միջնորդների բոլոր նախկին հայտարարությունների հետ, որոնք միաձայն խոսում են երկու երկրների փոխադարձ զիջումների անխուսափելիության մասին։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պաշտոնական Երեւանը, իր տեսակետը ԼՂՀ-ի բնակչությանը հասցնելու համար առանց այդ էլ լուրջ խնդիրների մեջ է։ Չնայած, ԼՂՀ-ն, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատճառով դուրս մնաց բանակցային գործընթացից, եւ այս փաստի անընդհատ հիշեցումը չի կարող լուծել ամենակարեւոր խնդիրը։ Չնայած նրան, որ բանակցություններում մասնակցում են միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, նրանց ոչ մի որոշում չի կարող կյանքի կոչվել, մինչեւ պաշտոնական Երեւանը Ստեփանակերտի իշխանություններին չկարողանա համոզել, որ անհրաժեշտ է առաջնորդվել ձեռք բերած համաձայնություններով։
Թվում է, թե այդ պարզ ճշմարտությունը չպետք է հասած լիներ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյայի գիտակցությանը: Սակայն գործնականում Պիտեր Սեմնեբին իր աղմուկ հանած հարցազրույցով առաջացրել է միայն ծայրահեղ բացասական արձագանքներ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից: Եւ ամենակարեւորը, տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հակասում է ինքն իրեն՝ մի կողմից կոչ անելով ավելորդ չծանրաբեռնել Հայաստանի իշխանությունների, որպեսզի վերջիներիցս ստանա կառուցողականություն, իսկ մյուս կողմից՝ ստեղծելով նրանց համար այս դժվարությունները: Միայն անհասկանալի է մնում այն, թե ինչի արդյունք է սա. ղարաբաղյան հակամարտության յուրահատկության ամբողջական անհասկացողության եւ կողմերի փոխզիջումների գնալու առավել հնարավոորություննե՞րի, թե Եվրամիության չգիտես որտեղից վերցրած ձգտման՝ ձախողել բանակցային գործընթացը: Իսկ գուցե պարզապես դիլետանտությո՞ւնն է խնդիրը:




























