Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր Գրանադայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպումից հետո նա իր X էջում գրել է. «Ես իմ ցավակցությունն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ «Ես համաձայն եմ, որ բանակցությունները տարածաշրջանում կբերեն երկար սպասված և տեւական խաղաղություն»։





























