Հոկտեմբերի 6-ին Հայաստան կժամանի ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեշ Լենարչիչը, ով Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով պատասխանատուն է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում Լենարչիչը բանակցություններ կվարի Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և կայցելի վայրեր, որտեղ ապաստան են գտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանված մարդիկ։





























