Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի վրա հարձակումը և համերաշխություն հայտնել Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին, հայտնում է Новости-Грузия-ն։ 

«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի պետության դեմ իրականացված նողկալի ահաբեկչական հարձակումը, որը մարդկային կյանքեր խլեց, և մեր համերաշխությունն ենք հայտնում Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին։ Մեր մտքերը այս սարսափելի հարձակման զոհերի ընտանիքների և մերձավորների հետ են։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում։

«Ես դատապարտում եմ ահաբեկչական հարձակումը Իսրայելի պետության և Իսրայելի քաղաքացիների վրա։ Ես անկեղծորեն ցավակցում եմ Իսրայելի պետության կառավարությանն ու ժողովրդին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։