Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ շաբաթ օրը Նեթանյահուն «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Բենի Գանցին և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդին հրավիրել է միանալ «լայն արտակարգ կառավարությանը», հաղորդում է Haaretz-ը:
«Ազգային միաբանության» նախագահ Բենի Գանցն ավելի վաղ հանդիպել էր Իսրայելի վարչապետի հետ։ Հանդիպման ընթացքում, ըստ Գանցի, բարձրացվել է արտակարգ կառավարություն ձեւավորելու հարցը։
Գանցն ասել է, որ ինքը «դրականորեն է դիտարկում պատերազմի ընթացքում արտակարգ կառավարություն ստեղծելու հնարավորությունը»:





























