Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակի սրումը, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Աբասն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա էսկալացիան քաղաքական փակուղու հետևանք է, Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքի ժխտման և և Արևելյան Երուսաղեմի մայրաքաղաքով իրենց անկախ պետության ստեղծման, Պաղեստինի ժողովրդի, նրա հողի և սրբավայրերի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիայի և իսրայելացի վերաբնակիչների շարունակվող ահաբեկչության։

Նա նաև ընդգծեց միջազգային հանրության լռությունը, որը խրախուսում է իսրայելական օկուպացիային հետագա հանցագործություններ կատարել, ինչպես ականատես եղավ Գազայի հատվածում, Արևմտյան ափին, ներառյալ Երուսաղեմը, որտեղ հարյուրավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են և շատերը՝ գերեվարվել։ 

Պաղեստինի նախագահն ասել է, որ Իսրայելի կողմից արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան հողերի օկուպացիայի դադարեցումը, Պաղեստինի ժողովրդի անկախության և ինքնիշխանության իրավունքի ճանաչումը և ՄԱԿ-ին լիիրավ անդամակցությունը կապահովի տարածաշրջանում անվտանգությունը, կայունությունը և խաղաղությունը։  

Աբասը հավելել է, որ Իսրայելի նկատմամբ միջազգային լեգիտիմության և միջազգային իրավունքի չկատարումը, ինչպես նաև պաղեստինյան ժողովրդի նկատմամբ կիրառվող շարունակական անարդարությունն ու ճնշումն իրավիճակը մղում են դեպի պայթյուն, որին ոչ ոք չի կարող դիմանալ՝ ընդգծելով անպաշտպան պաղեստինցի խաղաղ բնակիչների միջազգային պաշտպանության անհրաժեշտությունը, որոնք բախվում են Իսրայելի դաժան ագրեսիային։ 

Աբասը նախագահ Մակրոնին կոչ է արել շտապ միջամտել՝ դադարեցնելու իսրայելական ագրեսիան պաղեստինցի ժողովրդի դեմ իսրայելական օկուպացիոն ուժերի և ծայրահեղական վերաբնակիչների խմբավորումների կողմից»,- ասվում է զեկույցում։