ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ Սեմյոն Բաղդասարովը առաջարկում է Վրաստանի վարչապետ Գրիգոլ Վաշաձեին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նշենք, որ ինքը՝ Վաշաձեն վերջերս հրապարակայնորեն հայտարարել էր, որ երկու երկրի քաղաքացիություն ունի։
Բաղդասարովը Պետդումայի նիստին զայրույթ է հայտնել այն բանի համար, որ Վաշաձեն վրացականի հետ մեկտեղ՝ ունի նաեւ ռուսական քաղաքացիություն։ «Դրանից օգտվելով՝ նա ազատ երթեւեկում է աշխարհով՝ ջանալով հակառուսական խարտիա կազմավորել»,- ասել է Բաղդասարովը։ Նա առաջարկել է խորհրդարանի համապատասխան կոմիտեներին՝ դիմել ԱԳՆ, որպեսզի այնտեղ վերանայեն Վրաստանի արտգործնախարարին ՌԴ քաղաքացիությունից զրկելու հարցը։
Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Իյա Մախարաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն մտադիր չէ իր նախաձեռնությամբ հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից։ «Նախարարի համար այդ պահանջն անսպասելի չէր, եւ նա հանգիստ ընդունեց այդ հայտարությունը։ Նա չի նեղացել այդ փաստի պատճառով եւ դա նրան չի տխրեցրել։ Թող ռուսական կողմն ընդունի իր որոշումները»,- հայտարարել է Մախարաշվիլին։
Հարցին, թե որքանո՞վ հարմարավետ է զգում իրեն Վաշաձեն Ռուսաստանի քաղաքացու դերում, մամուլի խոսնակը նշել է, որ իբրեւ Ռուսաստանի քաղաքացի՝ Վաշաձեն երկակի քաղաքացիության իրավունք ունի։




























