Ռուսաստանը ոչ մեծ առաջընթաց է նկատում Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԱ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մեծ առաջընթաց կա»,- ասել է նա։





























