Իսրայելական հետախուզությունն ունի բոլոր հնարավորությունները՝ ուսումնասիրելու՝ ՀԱՄԱՍ-ի զենքի մատակարարման աղբյուրները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։ Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական ​​կուսակցության Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինի խոսքերն այն մասին, որ զենքի մի մասը կարող էր հասնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին, այդ թվում՝ Ուկրաինայից։

Նա X սոցիալական մեդիայի կայքում (նախկինում՝ Twitter) ասել է, որ Վաշինգտոնը պետք է աշխատի Իսրայելի հետ՝ հետևելու «ամերիկյան ցանկացած զենքի սերիական համարներին, որոնք ՀԱՄԱՍ-ը կարող էր օգտագործել»: «Այն [զենքը] եկել է Աֆղանստանի՞ց: Ուկրաինայի՞ց է եկել։ Շատ հավանական է, որ պատասխանը կլինի երկուսն էլ»,- գրել է Գրինը։

Պեսկովն ակնհայտ է համարել, որ որոշ զենքեր, որոնք արևմտյան երկրները մատակարարում են Կիևին, «ամբողջովին այնտեղ չեն հայտնվում», այլ կարող են «զենքի բարոնների կողմից վաճառվել ամբողջ աշխարհում»: Այս դեպքում պարզապես պետք է սպասել որակյալ, ճշգրիտ տեղեկատվության»,- հավելել է նա։