ԱՄՆ-ը պատրաստվում է խստացնել պատժամիջոցները ռուսական նավթարդյունաբերության դեմ՝ դադարեցնելու գնային սահմանաչափից խուսափումը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի հայտարարությանը։
Նա ասել է, որ Վաշինգտոնը «շատ հավանական է»՝ քայլեր ձեռնարկի ռուսական նավթի դիմաց 60 դոլար մեկ բարելի սահմանաչափը կիրառելու համար: Այս սահմանը մտցվել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից, սակայն վերջին շաբաթներին Ռուսաստանը նավթը վաճառում է ավելի թանկ գնով։
ԱՄՆ գանձապետարանն ուշադիր հետևում է պատժամիջոցների պահպանման իրավիճակին և ցանկանում է, որ շուկայի մասնակիցները հասկանան Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը, ասել է Յելենը: Առայժմ կոնկրետ միջոցառումների մասին չի հայտարարվել։





























