Երկուշաբթի երեկոյան իսրայելցի զինվորականները Լիբանանից Իսրայելի տարածքի հրթիռակոծում են արձանագրել, հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը է։ 

«Արձանագրվել են մի շարք արձակումներ՝ Լիբանանի տարածքից դեպի Իսրայելի տարածք։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Մանրամասները կհետևեն»,- ասված է հաղորդագրությունում։

Մինչ այս Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր չէ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության մեջ մտնել՝ արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հարձակումից հետո։