Երեւանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Փառատոնը թվով 6-րդն է, եւ փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված են 158 ֆիլմ՝ 52 երկրից։ Բացի մրցութային ծրագրից, կազմակերպիչները կներկայացնեն նաև հարուստ արտամրցութային ծրագիր։
Այսպիսով` այս տարի կինոփառատոնի շրջանակներում նշվելու են հայ ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Արման Մանարյանի եւ Բագրատ Հովհաննիսյանի հոբելյանները: Բագրատ. Հովհաննիսյանի 80-ամյակին նվիրված` ցուցադրվելու է ռեժիսորի «Հնձան» ֆիլմը, իսկ Արման Մանարյանի 80-ամյակին նվիրված` ռեժիսորի «Ընկեր փանջունի» ֆիլմը:
Սերգեյ Փարաջանովի 85-ամյակը նշելուց զատ կինոփառատոնը նշում է նաեւ աշխարհահռչակ ռեժիսորի ստեղծագործությունների գլուխգործոց «Նռան գույնը» ֆիլմի ստեղծման 40-ամյակը:



























