Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, 16-րդ թաղամասի թիվ 43 շենքի բակից բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Հակոբյանին, ով այս տարվա հունվարի 18-ից ՌԴ Յարոսլավլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /թմրանյութի օգտագործում/:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.40-ին, Ոստիկանության ծառայողները  «Զվարթնոց»  օդանավակայանից բերման են ենթարկել 40-ամյա Արսեն Կարապետյանին, ով մարտի 24-ից ՌԴ ՆԳՆ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ծեծ/: 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին, ժամը 11.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 40-ամյա Արմեն Ավագյանը, ով հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով /խարդախություն/: