ԱՄՆ-ը «գոռոզ տերություն» է, եւ Իրանը «չի խաբվի նրա թվացյալ հաշտվողական պահվածքից»: Ահա այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: Նա ասել է, թե իր երկիրը կմերժի ցանկացած երկխոսություն, եթե դրա ելքը կանխորոշված է պաշտոնական Վաշինգտոնի կողմից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի տարբերություն իր նախորդ Ջորջ Բուշի, Իրանի հետ անմիջական երկխոսության պատրաստակամություն է հայտնել:
ԱՄՆ-ի եւ Իրան միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, երբ իրանցի արմատական ուսանողները գրավել էին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը` պատանդ վերցնելով 52 ամերիկացիների: Վաղը Իրանը նշում է այդ իրադարձությունների 30-ամյակը:




























