2009 թ. հունվար-սեպտեմբերի ամիսներին Հայաստանում ձեւակերպվել է ՀՀ քաղաքացու 158 882 անձնագիր։ Հայաստանի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բնակչության վայրի՝ հաշվառվել է 2487 քաղաքացի։ ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել 227 օտարերկրացի, ՀՀ քաղաքացիություն է ստացել 2260 մարդ։

2019 ՀՀ քաղաքացու անձնագրերում ձեւակերպվել է ՀՀ-ից ելքի թույլտվություն։ Մշտական բնակության ելքի թույլտվություն է ստացել 80 քաղաքացի՝ 45 չափահաս, 35 երեխա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մշտական բնակության ելքի թույլտվություն ստացողների թիվը ավելի քան չորս անգամ կրճատվել է։

ՀՀ նախագահի հրամանագրերով 3514 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն (2008 թ. ինը ամիսներին այդ թիվը եղել է 688), այլ պետության քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ ՀՀ քաղաքացիությունը դադարեցրել է 255 մարդ։