Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի  18-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 16-ին,  19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում  նաև   ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հոկտեմբերի, 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում  Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-ի երեկոյան ժամերից,  19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

  • Շիրակում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +16+20,
  • Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +16+19,
  • Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+22,
  • Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14+18,
  • Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +17+20,
  • Տավուշում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+21,
  • Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+17,
  • Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +19+23,
  • Արարատում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+25,
  • Արմավիրում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+24,
  • Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +15+17,
  • Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +22+25,
  • Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+23,
  • Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +16+18: