Համայն Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդը նոյեմբերի 4-ին այցով կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի 70 ամյակին նվիրված միջոցառումներին, որտեղ հրավիրված են նաեւ տարբեր երկրների հոգեւոր անձինք, ներառյալ՝ Ռուսաստանի պատրիարք Կիրիլը։
Բաքվում բացառված չէ Վրաստանի կաթողիկոսի եւ Ռուսաստանի պատրիարքի հանդիպումը։
Սակայն, ինչպես հայտնում է վրացական «Պիրվելի» լրատվական ծառայությունը, վկայակոչելով Վրաստանի կաթողիկոսության մամուլի ծառայությանը, Վրաստանի եւ Ռուսաստանի պատրիարքների հանդիպումը Բաքվում քիչ հավանական է՝ ժամանակի սուղ լինելու պատճառով։ Ըստ այդ տեղեկատվության, Իլյա Երկրորդը Բաքու կայցելի վաղը եւ կմնա մինչեւ նոյեմբերի 6-7-ը անցկացվելիք հոբելյանական միջոցառումների ավարտը, բայց պատրիարք Կիրիլին, ըստ վրացական աղբյուրի, հավանաբար չի հանդիպի։




























