«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ընթացող դատավարությունը նոյեմբերի 3-ին կրկին հետաձգվել է:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանների միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակել իրենց պաշտպանյալին: Նա նաեւ մինչեւ նոյեմբերի 5-ը, ժամը 12-ը հետաձգել է դատական նիստը, քանի որ այլ վկաներ չէին ներկայացել դատաքննությանը:
Ի դեպ, չնայած հորդ անձրեւին, Շենգավիթի դատարանի մուտքի մոտ կրկին մեծ բազմություն էր հավաքվել՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Հավաքվածները թմբուկ են զարկել եւ վանկարկել «Ազատություն Նիկոլին» եւ այլ կարգախոսներ: Բավական քիչ է եղել նաեւ ոստիկանների թիվը՝ ընդամենը մի քանի հոգի: Մյուսները, հավանաբար վախենալով անձրեւից, չէին եկել դատարանի մուտքի մոտ:




























