Էլեոնորա Համաբարյանը մասնակցում էր այն փառատոնին, որն անցկացվում էր Իսրայելի՝ Գազայի հատվածին սահմանակից մասում, որտեղ պատերազմի առաջին օրը թափանցել էին ՀԱՄԱՍ-ի զինյալները, սպանել մարդկանց եւ բազմաթիվ պատանդներ վերցրել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելի հայերը» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը։
Հիշեցնենք, որ Nature Party փառատոնի մասնակիցների վրա հարձակումը Իսրայելում տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։
«Համաբարյանը հրաշքով է փրկվել՝ 6,5 ժամ թաքնվելով սառնարանում»,- ասել է Չեռնամորյանը։
Նա գոհունակությամբ է նշել, որ հայ համայնքը զոհեր եւ վիրավորներ չունի։



























