Միջուկային էներգիայի նկատմամբ խտրականություն պարունակող քաղաքականությունը հակասում է Եվրոպայի քաղաքացիների շահերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Անյես Պանիեր-Ռունաշերը ԵՄ հանդիպումից առաջ, որի ընթացքում երկրները կփորձեն համաձայնության գալ Եվրամիության էներգետիկ շուկայի բարեփոխման շուրջ, հաղորդում է Reuters-ը:
«Միջուկային էներգիայի հարցում խտրականությունը հակասում է եվրոպացիների շահերին», - լրագրողներին ասել է Ագնես Պանիեր-Ռունաշերը՝ հավելելով, որ միջուկային էներգիան կարող է բարելավել էներգետիկ անվտանգությունը:
Էներգետիկ շուկայի բարեփոխման վերաբերյալ համաձայնագիրը մի քանի ամսով հետաձգվել է Բեռլինի և Փարիզի միջև եղած այն տարաձայնությունների պատճառով, թե արդյոք Ֆրանսիան կկարողանա կանոններին համապատասխան սուբսիդավորել իր մեծ միջուկային պարկը:





























