Հայաստանի երկու օդանավակայաններում (Զվարթնոց և Շիրակ) ուղևորահոսքը 2023 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է գրեթե 4,2 մլն մարդ։
Այս ցուցանիշը 2023 թվականի հուլիս-սեպտեմբերի համար կազմել է 1 միլիոն 789 հազար 360 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 1 763 348 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 26 012 մարդ։
Ընդ որում՝ 2023 թվականի հունվար-հունիսին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 2 միլիոն 401 հազար 780 մարդ։
Հատկանշական է, որ այս ցուցանիշն ամբողջ 2022 թվականին կազմել է 3 միլիոն 698 հազար 256 մարդ, այսինքն՝ գրեթե 500 հազար մարդով պակաս, քան 2023 թվականի 9 ամիսներին։
Սա, իր հերթին, նշանակում է, որ 2023 թվականի մասնակի ցուցանիշը 13%-ով ավելի է եղել, քան ամբողջ նախորդ տարվա ցուցանիշը։
Արամ Դանիելյան





























