Թուրքիայի ժանդարմերիան խուզարկություն է իրականացրել թուրքական հայտնի Yeni Safak (Յենի Շաֆաք) թերթի սեփականատիրոջ տանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Yeni Safak-ի սեփականատեր Ահմեդ Ալբայրաքի Ստամբուլում գտնվող առանձնատունը խուզարկության է ենթարկվել ժանդարմերիայի կողմից: Թերթի սեփականատիրոջը բացատրություններ տալու համար տեղափոխել են ոստիկանատուն:
Ալբայրաքին եւ նրա փաստաբանին արդեն տարել են Բուրսա։ Բանն այն է, որ Բուրսայի ավազահանքերի հետ կապված կաշառք տալու համար արդեն ձերբակալվել են 5 հոգի։ Ըստ տեղեկությունների, Ահմեդ Ալբայրաքը ավազահանքերից մեկի համասեփականատերն է։




























